Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել». Արամ Վարդևանյան

«Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել». Արամ Վարդևանյան
23.06.2025 | 11:18

Alpha News-ը մի քանի հարց է ուղղել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի իրավական թիմի անդամ Արամ Վարդևանյանին։

- Պարոն Վարդևանյան, ըստ մամուլում հրապարակված տվյալների Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, ինչ կարող եք հայտնել դրա մասին։

- Նախ կարևոր հանգամանք եմ ուզում նշել՝ առանց կոչի փաստական տվյալի, զուտ լրատվականին հարցազրույցի համար, մեղսագրել իշխանության զավթման կոչի ենթադրյալ կատարում՝ լրիվ նոր աբսուրդային նշաձող է: Ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան՝ հունիսի 19-ին: Մասնագիտական համայնքի համար ակնհայտ էր, որ Վերաքննիչ քրեական դատարանում բոլոր դատավորները, բացառությամբ մեկ դատավորի՝ Արմեն Դանիելյանի, չեն կարող անփոփոխ թողնել իրավունքի հետ առնչություն չունեցող Առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը: Ծանոթացել ենք հրապարակված այն տվյալներին, որ բողոքը մակագրվել է հենց այդ նշածս մեկ դատավորին՝ Արմեն Դանիելյանին: Հանրությանը հիշեցնեմ, որ այդ անձն տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ի դեպ, ում նույնիսկ այլևս ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը համարում էր ամենավատ դատավորներից մեկը, իհարկե հիմա չգիտեմ այդպես է կարծում թե՝ոչ: Արմեն Դանիելյանը այն դատավորն է ում նկատմամբ արդարամտության հասարակական ընկալումը բացակայում է: Նշված անձից որևէ պաշտպան երբևէ արդարադատության ակնկալիք չի ունենում արդեն տասնյակ տարիներ:

ՈՒշագրավ է այն, որ նշված դատավորի անուն ազգանունը ընդհանրապես կարող էր հանված լինել մակագրման համակարգի բաշխման ցանկից: Սակայն զարմանալի չէ, որ հենց Սամվել Կարապետյանի կալանքի վերացման հարցում, ոչ միայն Արմեն Դանիելյան անուն ազգանունը չէր հանվել, այլ հենց հնարավոր է իրեն է մակագրվել: Այդ իմաստով պարզ է դառնում, ոնց է ստացվում, որ Առաջին ատյանի դատարանն աննախադեպ կերպով 24 ժամից պակաս ժամկետում հունիսի 20-ին գործի նյութերն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ մակագրման: Սա նշում եմ նրա համար, որ երբևէ դեպք չի եղել, որ բողոքի մուտքագրման պահից 24 ժամից նույնիսկ պակաս ժամանակահատվածում այն հասանելի լինի Վերաքննիչ դատարանին ու մակագրվի: Նման զարգացումները նման են արդար դատաքննության իրավունքը ծաղրի ենթարկելուն և չեն կարող պատահականություն լինել:

- Ինչ եք պատրաստվում անել, եթե նշվածը հաստատվի, որ իսկապես հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել Սամվել Կարապետյանի կալանքի վերաբերյալ բողոքը։

- Մենք արձանագրել էինք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված հետապնդումն առնչություն չունի իրավունքի հետ և դրա ընթացքը, ակնհայտ ապօրինի կալանքը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը, իսկ վերաքննիչ բողոքի մակագրումը եթե հաստատվի, որ հենց դատավոր Արմեն Դանիելյանին է մակագրվել առավել քան ակնհայտ է դարձնում նշված գնահատականի բացառապես օբյեկտիվ հենքը: Հաշվի առնելով, որ դեռևս պաշտոնապես նման տվյալ մեզ չի տրամադրվել, խնդրում եմ թույլ տալ այս հարցին հաստատապես անդրադառնալ առաջիկա օրերին:

Հ.Գ.

Հղումը՝ https://alphanews.am/datavor-armen-danielyanin-kalanqi-d/

Դիտվել է՝ 119

Մեկնաբանություններ